Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիկչ, 34-ամյա Արման Խոջոյանը Երևան-Սևան-Ադրբեջանի սահման 142-րդ կմ հատվածում իր վարած ВАЗ 2104 մակնիշի 35 ND 233 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հաստաբուն ծառին և հայտնվել բնակչին պատկանող հողամասում:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդ Ա. Խոջոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: