Հոկտեմբերի 29-ին, Ոստիկանության Մուշի բաժին է դիմել Գյումրու բնակիչ, ՌԴ քաղաքացի 20-ամյա Եվգենյա Դ.-ն եւ հայտնել, որ նույն օրը առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում երիտասարդ մի տղա փորձել է իրեն բռնաբարել:
 
Ըստ Եվգենյայի, այդ օրը ինքը տանը մենակ է եղել, երբ դուռը թակել են։ Կինը բացել է դուռը, եւ առանց տեսնելու, թե ով է եկել, մտածել է, որ ամուսինն է, մտել է լոգարան: Ըստ ներկայացված հաղորդման՝ հետևից լոգարան է մտել նաեւ տուն մտած անձը, ով Եվգենյային անծանոթ է եղել: «Երիտասարդը դանակով սպառնացել է եւ փորձել բռնաբարել իրեն»,-ոստիկանությունում պատմել է կինը: Այնուհետ Եվգենյայի ինքնազգացողությունը վատացել է, երբ սպառնացող տղան գնացել է ջուր բերելու, ինքը կարողացել է դուրս փախչել:
 
Իրավապահների ձեռնարկած միջոցառումների արդյունքում կասկածյալը բերման է ենթարկվել եւ ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի հատկանիշներով։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձերբակալված տղան Գյումրիից է, նախնական տվյալներով՝ տաքսու վարորդ: