Այսօր՝ հոկտեմբերի 31-ին,  Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ «Քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագծի քննարկումն է:
 
Վաղ առավոտից Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացիների հարազատները, նրանք պահանջում են, որ համաներումը տարածվի նաև իրենց հարազատների վրա։ 
 
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է և հավանության է արժանացրել համաներման նախագիծը: