Ոչ մեծ պաթյուն է տեղի ունեցել Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում գտնվող Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության մարզային վարչության շենքի մոտ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Տուժել է մեկ անձ։
 
Վերջինս բուժօգնություն ստանալու ընթացքում մահացել է։ Հայտնի է, որ տուժածը ԱԴԾ աշխատակից չի եղել։ Նրա անձը նույնականացվում է։ Պայթյունի պահին տուժածը եղել է կանգնած անվտանգության ծառայության շենքի կենտրոնական մուտքի մոտ։Շենքից իրականացվել է տարհանում։ Պայթյունը տեղի է ունեցել ըստ նախնական վարկածի առաջին եւ երկրորդ դռների արանքում, մետաղորսիչ սարքի մոտ։v