shamshyan.com-ի տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան 18/1 տանը ծուխ է նկատվում։
 
Օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը։ 
 
Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ՝ խոհանոցում, բազմոցի վրա, հայտնաբերել են միայնակ բնակվող 83-ամյա Մարգարիտա Մարգարյանի կիսաայրված դին։ 
 
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլեկտրական ներքնակը։