Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:
Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: