Ծնվել է 1975թ. նոյեմբերի 8-ին Ալավերդիում:
 
1997թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2թ.` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, 26թ.` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը: Մանկավարժական գիտությունների թեկնածու է:
1995թ. հիմնադրել է Ալավերդու «Զարթոնք» ուսանողական միությունը:
1997-1999թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավար:
1999-22թթ. աշխատել է թիվ 159 կրթահամալիրում ուսուցիչ:
22-25թթ. եղել է ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ:
25թ. մայիսին առաջադրվել է Ալավերդու քաղաքապետի թեկնածու, 25-27թթ. եղել է ՀՀ վարչապետի օգնական: 213 թվականից ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ է:
27-212թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):
19.6.27-11.7.28թթ.` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.7.28-6.12.211թթ.` Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:
6.12.211-31.5.212թթ.` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ մամուլի խոսնակ:
212թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
212թ. մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
217թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում գրանցվել է ԱԺ պատգամավոր Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
217թ. մայիսի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: