Աննա Հակոբյանի Արթիկ այցից հետո, մամուլում շրջանառվող լուրերում նշվում էր նաև, թե Աննա Հակոբյանը՝ Արթիկի ջերմոցատիրոջ որդու համար ՔՊ ցուցակով պատգամավորի անցողիկ տեղ ապահովելու հարցը չի շրջանցել: 
 
Արթիկի համայնքապետարանի ներկայացուցչի խոսքով վարչապետի պաշտոնակատարի կնոջ այցը քաղաքական ենթատեքստ չի ունեցել:   Վերջինս նշեց նաև, քանի որ Արթիկ քաղաքը Շիրակի մարզում տուրիզմի զարգացման աղբյուր է և նրանք համագործակցում են Շիրակի մարզի տուրիզմի զարգացման կենտրոնի հետ, այդ պատճառով համայնքապետարանի իրենց պաշտոնական կայքում անդրադարձել են Աննա Հակոբյանի այցին: Իսկ Արթիկի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, նրա խոսքով՝ մեկնաբանություններից և հավանումներից էլ կարելի հասկանալ տեղի բնակիչների վերաբերմունքը վարչապետի պաշտոնակատարի կնոջ մասնավոր այցին: Աննա Հակոբյանի մամուլի քարտուղար Արփինե Զարգարյանը զրույցում հերքեց նաև Աննա Հակոբյանի այցի քաղաքական ենթատեքստը և քաղաքական թեմաներով զրույցը:
 
Նրա խոքով,այցը եղել է նպատակային այն առումով, որ այցելել են ջերմոց ՝ տնօրենի հրավերով, որը քաղաքական նպատակ չի կարող ունենալ: «Ինչպես նկատում ենք Աննա Հակոբյանը դրական է արձագանքում և հնարավորինս չի մերժում հրավերները: Լիովին բացառված ինֆորմացիա է Աննա Հակոբյանի քաղաքական նպատակով ջերմոց այցելությունը »,- եզրափակեց Արփինե Զարգարայանը: