Նոյեմբերի 2-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1969 թ. ծնված Արմեն Դ.-ին, որը հայտնել է, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 29 շենքի մուտքում անծանոթ անձի կողմից ծեծի է ենթարկվել:
 
Ժամը 06.45-ին Արմեն Դ.-ն հաղորդում է տվել, որ նոյեմբերի 1-ին, ժամը 23.30-ին, իրենց շենքի 2-րդ մուտքի աստիճանահարթակի վրա առողջության համար բռնություն գործադրելով՝ անհայտ անձը հարվածել է իրեն և հափշտակել դրամապանակը, որի մեջ եղել է գումար, զեղչի քարտ, բանալի, «Ռեդմի 4» մոդելի բջջային հեռախոս ու դիմել փախուստի՝ պատճառելով 80.000 դրամի վնաս:
 
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ-տեղեկություններն իրացնելիս Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ համատեղ ժամը 06.15-ին, բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Ալեքսանդր Շ.-ն, որը տվել է խոստովանական ցուցմունք, որ հանցագործությունը կատարել է ինքը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
 
Ալեքսանդր Շ.-ն ձերբակալված է: