Ֆեյսբուքյան օգտատեր Арцах Армения-ն գրում է.    «Հիշում եք, չէ՞ կապույտ մազերով Ասյա Խաչատրյանին. Ադրբեջանցի օգտատերերից ոմն Tehran Libre-ը մոտ մեկ ժամ առաջ լուսանկարներ է հրապրակել, որտեղ երևում է, որ նա և Ասյա Խաչատրյանը գտնվում են Թբիլիսիում։
 
Լուսանկարներից մեկում Ասյա Խաչատրյանի դիմացը երկու անձնագիր կա, որից մեկը, ամենայն հավանականությամբ, իրեն է պատկանում, իսկ մյուսը՝ Ադրբեջանի քաղաքացու անձնագիր է։ Tehran Libre օգտատիրոջ էջում կա նաև մի լուսանկար, որտեղ վերջինս պատկերված է Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով»: