Սակայն այս մի դեպքի «բարեփոխման» վերաբերյալ  քաղաքացին որևէ տրամաբանություն չի տեսնում՝ հավաստիացնելով, որ բոլորովին վերջերս ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաուսումնական ծրագրերի կազմակերպման կենտրոնի ղեկավարի պաշտոնում նշանակված այս տիկինը որևէ կապ չի կարող ունենալ սերունդ կրթելու կամ առավել ևս՝ բժշկական համակարգի մասնագետներ դաստիարակելու հետ, քանի որ նա անձամբ կարիք ունի, ինչպես մասնագիտական ուսումնառության, այնպես էլ տարրական էթիկայի նորմերի իմացության:
 
Կայքին դիմած տիկնոջ խոսքով՝ այսօր առողջապահության նախարարին չի ընդունում հանրության մի ստվար զանգված, ինչի մասին վկայում է սոցիալական ցանցերում օգտատերերի քայլերի տրամաբանական շարունակությունը՝ ժամանակ առ ժամանակ անվայել արտահայտություններում չզիջելով մեկը մյուսին...
«Կարծես մրցավազքի դուրս եկած լինեն, թե մեկնաբանություններում, ով շատ անվայել խոսքեր կկիրառի, իսկ ուր մնաց սերն ու հանդուրժողականությունը…
Այս ամենը, իհարկե, չեմ ընդունում, սակայն ընդամենը րոպեներ շփվելով (եթե, իհարկե, դա կարելի է շփում համարել) ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաուսունական ծրագրերի կազմակերպման կենտրոնի ղեկավար Լիլիթ Կուջոյանի հետ, հասկացա, որ նմանօրինակ անձանց առկայությունը նման պատասխանատու պաշտոններում պարզապես վարկաբեկում է նախարարի անունը՝ իջեցնելով նրա վարկանիշը...
Նմանօրինակ դեպքերն են, որ առողջապահության նախարարության աշխատանքը մամուլում ու սոցցանցերում կարող են վերածել բուռն քննարկման ու քննադատության»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին...
Ինչպես հավաստիացնում է տիկինը, նա տարրական հարցերի պատասխաններ է փորձել ստանալ Լիլիթ Կուջոյանից՝ պարզելու արտերկրում բնակվող զարմիկին հետաքրքրող հարցերի պատասխանները, ով, ի դեպ, ցանկանում է տեղափոխվել Հայաստան մշտական բնակության և շարունակել բժշկի մասնագիտությունը հայրենիքում ՝ շարունակական հետդիպլոմային կրթություն ստանալով...
Նա էր խնդրել տիկնոջը որոշ հարցեր պարզել նախքան իր՝ Հայաստան տեղափոխվելը՝ ավելի պատրաստված լինելու համար...
«Չգիտեի, որ հանդիպելու եմ նման մեկին: Առաջին հիասթափությունը, որն ապրեցի, այն էր, որ Լիլիթ Կուջոյանը իմ ներկայությամբ բուհի ուսանողներից մեկի հետ զրուցելիս վատաբանում էր այլ ուսանողի՝ օգտագործելով անվայել խոսքեր...
Սկզբում լուռ էի, հետո փորձեցի պարզել, թե երբ է նա պատրաստվում ավարտել իմ ներկայությամբ ղեկավարին ոչ վայել զրույցը...
Առաջինը, ինչ նա արեց՝ արհամարհական հայացքն էր՝ փորձելով ասել, որ սպասեմ...
Իսկ ավարտելուց հետո կիսամուննաթ դեմքով և արհամարական տոնով «պատասխանեց» հարցերիս՝ փորփրելով հեռախոսը»,- վստահեցրեց տիկինը:
Վրդոհվված կինը զրույցը եզրափակեց՝ ասելով, որ սա հարց է, որը պահանջում է հավասարակշռված վերլուծություն տվյալ անձի վերաբերյալ, ևս մեկ անգամ մտածելու ու այլ նշանակումների ժամանակ նմանօրինակ սխալներից զերծ մնալու համար, և հույս հայտնեց,
որ նման անձանց ներգրավվածությունը, ինչպիսին Լիլիթ Կուջոյանն է, այսուհետ կբացառվի համակարգից:
Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին։