ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից։ Նա մասնավորապես ասել է՝ «Սիրելի ընկերներ, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու, լայվով կմանրամասնեմ», – գրել էր նա ֆեյսբուքի իր էջում:
 

Ավելի ուշ, նա ուղիղ միացումով մանրամասնել է, թե ինչու է դուրս գալիս կուսակցությունից, իսկ վերջում կոչ արել չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին. «Չգիտեմ՝ որ կուսակցությանը կամ դաշինքին ես կքվեարկեմ:
 
Միանշանակ է, որ «Իմ քայլը» դաշինքին չեմ քվեարկելու և կոչ եմ անում իմ ընկերներին, որ իրենք նույնպես չքվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին և սրանով ուղղակի քաղաքական ապտակ հասցնեն և ամպերից իջեցնեն նրանց»,- նշել է Գևորգ Ատճեմյանը: