Ապօրինի հարստացման մեջ մեղադրվող պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է։ Վճռաբեկը բավարարել է դատախազի բողոքը։
 
Այս տեղեկությունը հաստատվել է նաև Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։ Հիշեցենք, որ  Վաչագան Ղազարյանը Վերաքննիչի որոշմամբ 1 մլրդ դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել հուլիսի 27–ին։