Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը սահմանային իրավիճակը դիտարկում է ընդհանուր տարածաշրջանի համատեքստում, որտեղ, նրա խոսքով, «լարվածության ակնհայտ աճ կա:
 
Երեկ Գյումրիում ուսանողների հետ հանդիպմանը Դավթյանը մի կողմից Սիրիայում տիրող իրավիճակը, մյուս կողմից Ռուսաստան – Արևմուտք հակամարտությունը մատնացույց է արել․
– «Այդ երկու գործոնները, իհարկե, ազդում են մեր տարածաշրջանի վրա, մանավանդ՝ հաշվի առնելով, որ անմիջապես Թուրքիայի Հանրապետությունը ներգրավված է այդ գործընթացին․ բացի քրդերի դեմ պայքարից, իրականացնում է նաև Սիրիայում գործողություններ․․․
Բացի դա, մեր հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները, զարգացնել իր զինված ուժերը՝ դրանով փորձելով մշտապես ճնշում գործադրել Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ղեկավարության վրա,
որպեսզի բանակցային գործընթացում ունենա որոշակի հաջողություններ կամ առավելություններ»․․․
Գլխավոր շտաբի պետը հավելել է, որ ՀՀ զինված ուժերն ամեն ինչ անում են՝ Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու համար․․․
– «Ինչպես նաև հնարավորություն ընձեռելու քաղաքական ղեկավարությանը, որ բանակցությունների ընթացքում զգան իրենց ավելի վստահ և կարողանան վստահ լինել, որ Զինված ուժերը կկատարեն իրենց խնդիրը»․․․
Ուսանողներից մեկը Ռուսաստանից ձեռք բերված «Իսկանդեր» հրթիռային համալիրի մասին հարցրեց՝ նկատելով, որ այն հանրությանը չի ներկայացվում․․․
Արդյո՞ք զորավարժանքներ կամ մարտական գործողություններ անցկացվել են այդ զինատեսակով․․․
«Իսկանդերը» միակ զսպող զինատեսակը չէ, որը մենք ունենք: Ունենք նաև այլ զինատեսակներ, կներկայացնենք․․․
Հիշեցնենք, որ Երևանն արդեն երկու անգամ Ռուսաստանից ժամանակակից ռազմական տեխնիկա գնելու վարկ է ստացել․․․
Առաջին համաձայնագրի շրջանակում 200 միլիոն դոլարի մատակարարումները ավարտվել են․․․
Տվյալ պահին արտադրություն ու մատակարարում է ընթանում երկրորդ` 100 միլիոն դոլարանոց համաձայնագրով։
Սպասենք, թե Հայաստանը երբ ցույց կտա սպառազինության նոր խմբաքանակը․․․
Նախկին իշխանությունից տարբերվելու համար Փաշինյանի կառավարությունը պետք է ցույց տա, թե, նախևառաջ զենքի մատակարարման հարցում ինչ գործարքներ կարող է կնքել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ․․․