Շերեմետեւո օդանավակայանի թռիչքուղում մահացած Ալբերտ Եփրեմյանի հայրը` Գրիգորի Եփրեմյանը, հարցազրույց է տվել MK լրատվական գործակալությանը, որում իր որդու մասին որոշ մանրամասներ է բացահայտել: Գործակալությանը հաջողվել է կապ հաստատել  մահացածի հոր հետ, երբ ամբողջ ընտանիքը գնում էր ողբերգության վայր: Երիտասարդի հայրը պատմել է, որ ինքը երկրորդ ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում, իսկ Ալբերտը Բարսելոնայում հարազատների մոտ էր եւ Երեւան էր մեկնում:
 
Հայրն ասել է, որ ողբերգության մասին իմացել է հեռուստատեսությունից, իսկ հետ համացանցում Ալբերտի մահվան մասին կարդացել:
Գրիգոր Եփրեմյանը հաղորդել է, որ վերջին անգամ որդու հետ զրուցել է մեսենջերով եւ Ալբերտն ասել է, որ ինքնաթիռի տոմսերն իր մոտ են: Հարցին այն մասին, արդյոք նա ինչ-որ տարօրինակ բան չի նկատել որդու պահվածքում, հայրն ասել է. «Չէ, ինչ եք ասում, նա ընդհանրապես չի խմում, չի ծխում, ոչինչ չի օգտագործում: Ոչ մեկի հետ չի վիճել, բայց տրամադրությունն այնքան էլ բարձր չէր, բայց չի կարելի ասել նաեւ, որ վատ էր»: Ալբերտի հայրը պատմել է, որ որդու տրամադրությունը բարձր չէր, քանի որ նա չէր կարողացել Իսպանիայում հաջողության հասնել: «Նա ավարտեց դպրոցը, Հայաստանում բանակ գնաց: Հետեւակազորում ծառայեց: Հետո չշարունակեց ուսումը, փորձեց Երեւանում ապրել: Այնտեղ մայրն է, տատիկը՝ իմ մայրը: Որոշ ժամանակ անց որոշեց գալ ինձ մոտ, Ռուսաստանում բախտը փորձել», - ասել է հայրը: Նա նշել է, որ հանգուցյալ որդին փորձում էր Մոսկվայում աշխատանք գտնել, սակայն «առանց կրթության եւ քաղաքացիության այստեղ դժվար է տեղավորվել»: Մեկ տարի առաջ Ալբերտը որոշել էր մեկնել Իսպանիա՝ մայրական գծով տատիկի եւ պապիկի մոտ: «Այս ամբողջ ժամանակահատվածում ամեն կերպ փորձում էր առաջ գնալ, դա հիմնականում սեւագործ աշխատանք էր», - նկատել է հայրը: Նա նաեւ պատմել է, որ որոշ ժամանակ առաջ զանգել եւ պատմել էր, որ կորցրել է փաստաթղթերը, այդ թվում անձնագիրը: Այնտեղ նա դիմել էր Հայաստանի դեսպանատուն եւ իրեն տվել էին այդ փաստաթուղթը: Номер в «Измайлово» со скидкой! Низкая цена - от 2500 р. за номер! Wi fi беспл. Все удобства. 1 минута до метро.Низкая цена - от 2500 р. за номер! Wi fi беспл. Все удобства. 1 минута до метро. pogostite.ru Перейти Яндекс.Директ Ալբերտի հոր համար շոկ էր, որ որդուն կասկածում են ծեծկռտուքի մեջ: Նա համաձայնեց, որ որդին թույլ չէր տա իրեն նեղացնել, բայց երբեք կռվարար չի եղել: Գրիգորին ենթադրել է, որ որդին կարող էր հուսահատ վիճակում լինել Իսպանիայում  անհաջողությունից հետո, բայց դժվար թե այդ աստիճան հարբեր: Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 20-ին: «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղում հայտնաբերվել էր երիտասարդի մարմինը: Հայտնի է, որ մահացած ՀՀ քաղաքացին արտաքսվել էր Իսպանիայից եւ Մոսկվայով Երեւան էր թռչում: Ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ավելի վաղ տղամարդը ինքնաթիռում ծեծկռտուք էր առաջացրել, ինչի պատճառով նրան ինքնաթիռից հեռացրել էին: Ավելի վաղ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հաստատել էր Շերեմետեւո օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած միջադեպի հետեւանքով Ա.Ե. Եփրեմյանի (1993թ.) մահվան մասին տեղեկատվությունը: