Մայրաքաղաքում գործող 2 բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից վնասվածքներով, ինչպես նաև աչքի մասում վնասված վիճակով իրենց մոտ է տեղափոխվել 2 երիտասարդ տղա: 
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ինչպե նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները:
 
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Քանաքեռ 2-րդ փողոցի 72 տան բնակիչներ, եղբայրներ, 23-ամյա Սահակ Կիրակոսյանը և 26-ամյա Գոռ Կիրակոսյանը: Մինչ բժիշկները պայքարում էին նրանց կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների հետ պարզել են, որ նրանց դանակահարել է Քանաքեո 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 26-ամյա Սմբատ Պողոսյանը, ով հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն: Կայքի տեղեկություններով՝ կասկածյալը դանակահարվածների փեսան է, ով մասնակցելիս է եղել իրենց բարեկամի ծննդյան 50- ամյակին, և վիճաբանությունը տեղի է ունեցել Քանաքեռի 6-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ էլ Սահակը իր մոտ եղած փայտով հարվածել է փեսայի գլխին, վերջինս էլ գործի է դրել դանակը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: