Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթ էր կազմակերպել:
 
Արդեն երեկոյան՝ Երևանի Հանրապետության հրապարակում, նա ազդարարեց առավոտյան մեկնարկած համաերևանյան քայլերթի ավարտը․․․
Փաշինյանը կանգնեց ՀՀ կառավարության շենքի աստիճաններին, շնորհակալություն հայտնեց երթի մասնակիցներին ու ներողություն խնդրեց բոլոր նրանցից, ովքեր հիասթափվել են իր իշխանության 6 ամիսների ընթացքում․․․
«Մենք արդեն 6 ամիս առաջնորդում ենք Հայաստանը կառավարության, իշխանության կարգավիճակով․․․
Սա քավության երթ էր մեր թույլ տված հնարավոր բոլոր սխալների, հնարավոր վրիպումների համար»,– ասաց նա․․․
Քավությունից բացի, Փաշինյանը քայլերթը որակեց նաև ուխտագնացության երթ` նշելով, որ այս քայլերթը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իրենք հավատարիմ են իրենց անցած ճանապարհին ու թավշա հեղափոխության հիմքերին․․․
«Մեր կամքն ամուր է, և ազատ ու երջանիկ Հայաստանի կառուցման ճանապարհին մեզ ոչինչ չի կանգնեցնի»,– ասաց Փաշինյանը․․․
Փաշինյանը նաև հայտնեց, որ առավոտյան 10։00-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանից մեկնարկած երթը տևել է 9 ժամ 25 րոպե։ Երթի մասնակիցներն անցել են 37.5 կմ․․․
Փաշինյանի հրավիրած երթին՝ համեմատաբար քիչ մարդկանց ներկայության թիվը, բազում խոսակցությունների առիթ տվեց, ինչին ի պատասխան չուշացավ նաև կոշտ արձագանքը․․
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում  այդ առիթվ գրեց․․․ 
Նրանց, ովքեր խոսում են այսօրվա երթի մասնակիցների իբր փոքր թվի մասին. հըլը 37 կիլոմետր երթ արեք, տեսնենք ձեր տնից քանի՞ հոգի կգա․․․
Կամ դուք տեղ կհասնե՞ք, թե ոչ․․․
Այսօրվա երթին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, յուրաքանչյուրը իր թաղում, իր չափով․․․
Տասնյակ հազարավոր մարդիկ օդային համբույրներ են ուղարկել և ստացել․․․
Թաշվյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հարթակը վայելում է միլիոնավոր մարդկանց վստահությունը․․․
Եւ այսպես լինելու է միշտ, որովհետև մենք սիրում ենք մեր ժողովրդին, հպարտանում ենք նրանով, խոնարհվում ենք նրա առաջ, ծառայում ենք նրան․․․
Այսօրվա երթը տեւել է 9.5 ժամ: Այս երթը դեռ շարունակվելու է երկար։ Եթե մտահոգված եք, սառը ցնցուղ ընդունեք․․․
Հ.Գ. Այսօրվա երթի տեսանյութերի դիտումները հատել է մեկ միլիոնը։ Նվազագույնը․․․
Չուշացավ նաև մեկ այլ՝ ավելի կոշտ ու դիպքում արձագանքը․․․
Լիաննա Մեսրոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց․․․
Միամիտ իմ հայ ժողովուրդ, ախր մինչև երբ ենք այսքան թերհավատ մնալու․․․
Միթե պարզ չէ, որ այդ երթը միտում չուներ հավաքագրելու տասնյակ հազարավոր մարդկանց․․․
Միթե պարզ չէ, որ բոլոր այդ չարակամ զրույցները ուղորդված են բոլորիս հայտնի ուժերի կողմից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ․․․
Գաղտնիք չէ, որ եթե որևէ լուրջ պատճառ լինի, ու Փաշինյանը կոչով հանդես գա, էլի նույն կերպ փողոցներն անմիջապես կփակվեն ու այդժամ արդեն տասնյակ հազարավոր մարդիկ դուրս կգան տնից ու կմիանան նրան․․․
Սիրելի իմ հայրենակիցներ, մի տրվեք սադրանքների և պահեք ձեր՝ այդքան դժվարությամբ ձեռք բերված հավատը: