Հասմիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
 
Հանրապետականները մատաղ արեցին Մուղնիի եկեղեցում և երգեցին «Մարտիկ»–ի երգը.
Այսօր մի շարք հանրապետականներ հավաքվել էին բնության գրկում․․․
Ներկա էին ՀՀԿ-ական կառկառուն դեմքեր՝
Վիգեն Սարգսյանը․․․
Արմեն Աշոտյանը․․․
Կարինե Աճեմյանը․․․
Շուշան Պետրոսյանը․․․
Երգչուհի Շուշան Պետրոսայնը կատարեց «Մարտիկ»–ի երգը, որը սակայն չհասցրեց ֆիքսել Արմեն Աշոտյանի տեսախցիկը․․․
Աշոտյանը խնդրեց, որպեսզի Շուշանը ևս մեկ անգամ կատարի երգը․․․
Այստեղ ոչ մի տարօրինակ բան չեր լինի եթե չլիներ այս կարևոր հանգամանքը․․․
Առջևում ընտրություններ են, իսկ ՀՀԿ-ականները որոշել են իբրև թե թաքնված քարոզչություն ունել, ինչի վառ վկան էր այն, որ Աշոտյանը հորդորեց կրկնել, որպեսզի տեսագրի և հրապարակի այն․․․
Նրանք՝ կուսակիցներով երգում են Մարտիկի երգը, այն մարտիկի, որը փրկեց ու պաշտպանեց այս երկիրը․․․
Այն մարտիկի, ում փրկած ու պաշտպանած երկիրը կործանման տարան նույն այդ երգողների կուսակցությունը․․․
Սա միջադեպ էր տիկնայք և պարոնայք, խայտառակ ու ցավոտ միջադեպ․․․
Ձեր քաղաքական խաղերը հեռու պահեք մեր զինվորից