Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այս որոշումը ողջունել են բազմաթիվ երևանցիներ:
 
Մեկնարկել է Օպերայի շենքի և Կարապի լճի հարակից տարածքների գովազդային վահանակների ապամոնտաժումը...
Առաջինն ապամոնտաժվել են Երևանի բնակիչների կողմից ամենաշատը քննադատված Կարապի լճի լուսամփոփի տեսքով գովազդային մեծ վահանակները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից...
 Ապամոնտաժումն իրականացվում է տնտեսվարողի ուժերով...  Վերջինիս հետ բանակցությունների արդյունքում, որպես այլընտրանքային լուծում, առաջարկվել է գովազդները տեղափոխել այլ վայր...  
Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համատեղ ուժերով իրականացվող ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է ապամոնտաժել խաչմերուկների մոտ տեղադրված գովազդային լեդ էկրանները, որոնք, հատկապես երեկոյան ժամերին, վթարավտանգ իրավիճակ են ստեղծում վարորդների և հետիոտների համար...  
Նախատեսվում է գովազդներից մաքրել նաև Աբովյան փողոցը...  Հետագայում նաև կմշակվեն Երևանում գովազդների տեղադրման համար հատուկ չափորոշիչներ...