ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ինքնաթիռը Նյու Յորքի օդանավակայանում բախվել է մեկ այլ ավիալայների հետ ու վնասվել։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ խոսքը ոչ թե թիվ մեկ շարժակազմի մասին է, որը համարվում է նախագահական պաշտոնական օդային փոխադրամիջոցը, այլ The Trump Organization-ի Boeing 757 ինքնաթիռի։
 
Այդ ինքնաթիռը նախագահ Թրամփը չի օգտագործել նախագահի պաշտոնին հաստատվելուց հետո։ Բախման մյուս մասնակիցը երկշարժիչանի թեթեւ բիզնես-ջեթն է։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Վնասի բնույթը եւ նյութական արժեքը ճշտվում են։