Իմ քայլը դաշինքից պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 3-ին Հ3 հեռուստաալիքով նախատեսվում է
հեռուստաբանավեճ իր և Էդուարդ Շարմազանովի միջև:
 
Արձագանքելով Ալեն Սիմոնյանի գրառմանը՝ Հանրապետական Էդուարդ Շարմազանովը գրել էր, որ նման պայմանավորվածություն չի եղել.
«Լրագրողներից տեղեկացա, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել է իբր իմ և իր միջև կայանալիք հեռուստաբանավեճի մասին:
Նման պայմանավորվածություն կամ համաձայնություն ոչ ուղղակի, ոչ միջնորդավորված ինձ հետ չի եղել:
Հատկապես, որ ֆիզիկապես դա անհնար է, քանի որ ես իմ քարոզարշավը իրականացնում եմ Լոռու մարզում:
Նիկոլն ու իր թիմակիցներն իշխանության էլ եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին սուտ և կեղծ տեղեկատվություն տարածելուց»:
Այսօր առավոտյան Ալեն Սիմոնյանը պատասխանել է Էդուարդ Շարմազանովին. «Երեկ օգնականիս միջոցով ինձ հետ է կապվել պ-ն Համլետ Ղուշչյանը և առաջարկել բանավեճ Էդուարդ Շարմազանովի հետ` ասելով, որ վերջինը համաձայն է և մնում է միայն ժամը ճշտել, որի մասին ես գրառում եմ կատարել` նշելով, որ նման բան է նախատեսվում: Այս հնարավոր բանավեճը Սերժի ներկայացուցչի մոտ այնպիսի տագնապ է առաջացրել, որ նա շտապել է բավականին լկտի ձևով հերքել նախընտրական շրջանում իմ հետ հնարավոր բանավեճի մասին լուրը:
Կոչ եմ անում ավելի զուսպ և բարեկիրթ լինել, երբ նույնիսկ տագնապ է սկսվում այն մտքից, որ կարող է քեզ հետ բանավիճեմ: Սիրուն չէ նման ոճով խոսելը, բա դու էդ տղեն ե՞ս»: