Աղջիկն իր սովորության համաձայն կոճակը բերանում զբաղված էր ինչ-բան կարելով ,բայց նաև քթի տակ երգում էր:Այն ժամանակ երբ փորձեց պատասխանել մոր հարցին ,խորը շունչ քաշեց ու սկսեց խեղդվել:
 
Հարազատները ոչ մի կերպ չէին հասկանում ինչ է կատարվում և դրանից հայտնվեցին խուճապիմեջ:
Աղջկա սիրտը կանգ առավ ու նա դադարեց շնչել:
Տեսնելով դես ու դեն նետված կտորներն ու կոճակները՝ հարազատների համար ամենինչ պարզ դարձավ:
Կոճակը կանգ էր առել շնչափողում ու փակել թթվածնի ճանապարհը…
Արդյունքում աղջիկն ակնթարթորեն կապտել էր ու քանի որ հիվանդանոցն էլ բավականին հեռու էր, մինչև հասցրին տեղ նա արդեն մահացել էր:
Մեկ օր անց, ինչպես հարկն է, տեղի ունեցավ հուղարկավորության արարողությունը: Աղջկան հագցրին գեղեցիկ զգեստներ, մատին թողեցին իր սիրած ոսկե մատանին:
Հոգեհացի արարողությունն ընդհատվեց. դուռը թակցին և իր հոգեհացին նեկայացավ մահացած աղջիկը՝ մահու չափ վախեցնելով բոլորին:
Նա շատ կեղտոտ էր ու մի կերպ էր կանգնում ոտքի վրա:
Հաջորդ օրը, արդեն հանգստանալուց հետո նա պատմեց իր անհավանական պատմությունը:
Պարզվում է կոկորդին կանգնած կոճակը լրիվ չէր փակել թթվածնի ճանապարհը,մի փոքր քանակություն այնուհանդերձ անցել էր ու արդյունքում ուղեղը չէր մահացել, բայց սրտի կանգի հետևանքով նա չէր տիրապետել իր մարմնին:
Նա ամենինչ լսել էր, բայց ոչինչ անել ի վիճակի չէր եղել: Նրան փրկել էին գիշերային գողերը, ովքեր մատանու պատճառով քանդել էին գերեզմանը, բայց ագահությունից երբ ցանկացել էին հանել նաև զգեստը, մարմինը կտրուկ շուռ տալուց կոճակը դուրս էր թռել ու աղջիկը վերջապես շունչ էր քաշել:
Գողերից երկուսը հենց այդ պահին վախից մահացել էին, մյուս երկուսին բռնել էին հետո: