Պատանի շախմատիստները պայքարում են մեդալների համար
Ռումինիայում շարունակվող Եվրոպայի պատանեկան առաջնությունում տեղի է ունեցել 5-րդ տուրը, հայտնում է Chess.am-ը:
 
Մեր 36 պատվիրակից հաղթանակ են տարել 18-ը, պարտվել 10-ը, ոչ ոքի խաղացել՝ 8-ը։
 
Մինչև 8 տարեկան տղաների խմբում 2 առաջատարին Ալբերտո Աթոյանն ու Գագիկ Նավոյանը զիջում են 1 միավորով։ Նրանք ունեն 4 միավոր։
 
Մինչև 10 տարեկանների խմբում լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Փիլիպոսյանը։ Նա ևս վաստակել է 4 միավոր և առաջատարից ետ է մնում 1 միավորով։
 
Մինչև 12 տարեկան տղաների խմբում մեր լավագույն արդյունքը ցույց տված մասնակիցները զիջում են առաջատարին 2 միավորով։
 
Մինչև 14 տարեկանների առաջնությունում լավագույն արդյունքն ունի Մամիկոն Ղարիբյանը, ով ընդամենը կես միավորով է ետ մնում առաջատարներից։
 
Արամ Հակոբյանը 4․5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարը։  Շանթ Սարգսյանը նրան զիջում է կես միավորով։
 
Հայկ Մարտիրոսյանն ու Կոնստանտին Յայլոյանը, ովքեր հանդես են գալիս մինչև 18 տարեկանների խմբում, ունեն 4-ական միավոր և կիսում են 2-8-րդ տեղերը։
 
Եվրոպայի պատանեկան առաջնության մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում լավագույն արդյունքն ունի Անահիտ Մկրտչյանը, ով 4 միավորով կիսում է 3-7-րդ տեղերը։
 
Նույնքան միավոր ունի մինչև 10 տարեկանների մրցաշարում հանդես եկող Անահիտ Մուրադյանը, ով կիսում է 3-14-րդ տեղերը։
 
12 տարեկանների խմբում մերոնք առաջատարից ետ են մնում 2 միավորով։ Մարիամ Մկրտչյանն ունի 4 միավոր և մինչև 14 տարեկանների խմբում կիսում է 4-7-րդ տեղերը։
 
Աննա Սարգսյանը ևս ունի 4 միավոր և կիսում է 2-8-րդ տեղերը, իսկ Արփինե Գրիգորյանը 3․5-ով 10-րդն է։ Նրանք հանդես են գալիս մինչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում։
 
Մինչև 18 տարեկանների մրցաշարում հանդես եկող Սոնա Ասատրյանն ու Մարիամ Ավետիսյանը 4 միավորով կիսում են 2-6-րդ տեղերը՝ առաջատարին զիջելով կես միավորով։
 
Այսօր՝ 16։00-ին, կմեկնարկի Եվրոպայի պատանեկան առաջնության 6-րդ տուրը։