«Փաշինյանին չի հաջողվել ընտրություններին մոտենալ «սուպերթիմով»»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։
 
Նրա խոսքով. «Չի էլ հաջողվելու ապագայում ձևավորել այդպիսի թիմ, քանի որ «սուպերխաղացողները» սիրում են կանխատեսելի, հավասարակշռված և «ես»-ը «մենք»-ից չգերադասող ղեկավարներ:
 
ՀավասարաԿՇՌԻ՛Ր: Եթե մտահոգ ես, մի՛ վախեցիր: Մենք շատ ենք: Դեկտեմբերի 9-ին անպայման գնա՛ և ընտրի՛ր այն ուժն, որը կլինի քո ձայնը խորհրդարանում: Ընկերներդ, հարազատներդ, հարևաններդ` յուրաքանչյուրի ձայնը կարևոր է: Այս պահին կարող ես անել քեզանից կախվածը` երկիրն անդունդը գլորելու վտանգը կանխելու համար»։
 
Վիգեն Սարգսյանը նաև տեղադրել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովյաննիսյանի հարցազրույցն ու գնահատել. «Արփինեն կրկին փայլեց: Շատ հանգամանալից հարցազրույց»։