ՀՀ Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ն անվանել է հանցագործների բանդա, որից հետո ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանն ու Մարգարիտ Եսայանը հայտարարել են, որ դատի են տալու նրան: Նրանք Արարատ Միրզոյանի հայտարարությունը որակել են ցինիզմի գագաթնակետ և պատժելի արարք:
 
Արմեն Աշոտյանի խոսքով՝ բազմաթիվ հանրապետականներ դատական հայցեր կներկայացնեն: Ըստ նրանց՝ այս պարագայում անհրաժեշտ է համակարգված և իրավաբանորեն գրագետ աշխատանք՝ Արարատ Միրզոյանին պատասխանատվության ենթարկելու համար: