Օրերս Գյումրիում հերթական սպանության դեպքն է գրանցվել ռուս զինվորականի կողմից:
Ըստ ականատեսների՝ Գյումրիի Վարդանանց հրապարակի տարածքում ռուս զինվորականը ծեծի է ենթարկել փողոց մաքրող կնոջը, որն էլ ստացած վնասվածքներից մահացել է:
Կինը հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած:
Իրավապահներից ճշտում ենք դեպքի մանրամասները, ինչի մասին կհաղորդենք լրացուցիչ: