Ինչպես Շիրակի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախնական տվյալներով ժամը 11։40 ի սահմաններում ռադարից անհետացել է օդ բարձրացած կործանիչ։ Նախնական տվյալների համաձայն՝ կործանիչը օդ է բարձրացել Գյումրիի ռազմաբազայից։ Ավիավթարի հետևանքով զոհվել են օդաչուներ՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը և մայոր Մովսես Մանուկյանը։
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս պահին Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Ոստիկանության Արթիկի բաժնի և Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, ՀՀ Պաշտպանութան նախարարության ծառայողների հետ Արթիկի և Մարալիկի տարածաշրջանի սարերում որոնողական աշխատանքներ են իրականացնում։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են նաև ուղղաթիռներ, տեսանելիությունն էլ շատ թույլ է։ 
 
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Անիի տարածաշրջանի Ծակքարի դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է ամբողջովին վթարված վիճակում գտնվող Սու-25 մարտական ինքնաթիռը և այս պահին կատարվում են օդաչուների որոնողական աշխատանքները։