Իմ քայլը դաշինքի քարոզարշավի ժամանակ մարդիկ ուշադիր հետևում են Իմ քայլի առաջնորդի խոսքին, շարժուձևին, հագուկապին։ Պետք է ընդունել, որ վերջինս անակնկալներ է մատուցում իր ընտրողներին։ Դեկտեմբերի 2 ին Վայքից Եղեգնաձոր ճանապարհին Փաշինյանն ու թիմակիցները կանգ առան Մալիշկայում ու գյուղացիների թթուն ու հացը համտեսեցին։
 
Փաշինյանի կողքին նրա հավատարիմ թիկնապահներն էին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանը, որը հազիվ է հասցնում գյուղացիների հետ զրուցել և սնվել, իր կեղտոտ անձեռոցիկը սեղանին դնելու փոխարեն դնում իր անվտանգությունն ապահովող աշխատակցի բուռը։ Այդ մարդը բարձրաստիճան սպա է, պետք է հասկանալ։ Մանրուք է, բայց տհաճ։