Հանրային ճանաչում ունեցող մարդկանց խոսքին հանրությունը բոլոր ժամանակներում էլ սպասել է։ Հատկապես՝ Նոր տարուն։
 
Այն ժամանակներում, երբ մեր հույսը միայն հեռուստացույցն էր, Ամանորին ճանաչվածները հավաքվում էին եթերում՝ տոնական սեղանի շուրջ և յուրաքանչյուրն ասում էր իր խոսքը։ Ոգևորվում էինք՝ Օֆելյան, Ռուբենը․․․
 
Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Համացանցի միջոցով են դիմում հանրությանը, շնորհավորում նրանց տոնը, բարի մաղթանքներ հղում։
 
Փորձեցի ճանաչվածների ֆեյսբուքյան էջերից հասկանալ, թե ինչ են նրանք մաղթում իրենց բազում երկրպագուներին, ընկերներին։ Շատ զարմացա, երբ որոշների էջերում շնորհավորանքի բառ անգամ չտեսա։
 
2018-ը եկել, աննկատ անցել էր։ Կարելի է ասել՝ դե ես հո ֆեյսբուքով չեմ շնորհավորելու, բայց ֆեյսբուքը մի մեծ ընտանիք է, ուր հավաքվել են մարդիկ ու․․․ լավ կլինի, որ առաջինը ճանաչվածը խոսի։ Մարդ, ինչքան էլ ճանաչված լինի, ճանաչվել է հանրության շնորհիվ ու մի երկու քաղցր խոսք ասելը ավելորդություն չէ։
 
Ֆեյսբուքյան իրենց էջերում հանրությանը առ այս պահը ոչինչ չեն ասել Նունե Եսայանը, Հայկ Մարությանը, Աշոտ Ղազարյանը, Գարիկ Պապոյանը, Արման Հովհաննիսյանը, Անուշ և Ինգա Արշակյանները, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչ Մհերը, Սիրուշոն, Հայկոն, Անդրեն, Քրիստինե Պեպելյանը, Միհրան Ծառուկյանը, Ավետ Բարսեղյանը․․․ Երբ թիվը սկսեց խտանալ, դադարեցրի «զբաղմունքս» և սկսեցի մտածել․
 
Կան հայտնիներ, ովքեր շնորհավորանքի մի բառ չեն ասում։ Կան նաև, որ ասում են (ո՞րն է արդարացված, չեմ դատում)։ Լսենք շնորհավորողներին․
 
Mkrtich Arzumanyan
 
21-րդ դարն էլ չափահաս դարձավ : Բարի գալուստ 2018
 
Shushan Petrosyan Շուշան Պետրոսյան
 
Հայ ջան , շնորհավորում եմ քեզ Սուրբ Ծննդյան տոնի և Ամանորի առթիվ։ Հայ ջան , առողջ ու երջանիկ եղիր սիրելիներիդ հետ։ Հայ զինվոր ջան , ցավդ տանեմ , ախպերս , դուխով !!! Հայ ջան , մեր երկրին էլ խաղաղություն եմ մաղթում ու սիրում եմ քեզ
 
Arame
 
Սիրելի հայրենակիցներ ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Մաղթում եմ առողջ տարի, երազանքների իրականացման տարի։ Ու ասեմ, որ ես ծնվել եմ հենց շան տարի
 
Sona Shahgeldyan
 
Սիրելիներս,հարազատներս, շնորհավորում եմ բոլորի Ամանորը։Մաղթում եմ երջանկությունով, առողջությունով, հաջողությունով և մեծ ձեռքբերումներով առատ տարի լինի բոլորի համար։ Սիրում եմ Ձեզ անչափ և շնորհակալ եմ, որ կողքիս եք։
 
Nazeni Hovhannisyan
Շնորհավոր Ամանոր և Սբ. Ծնունդ!!! Մաղթում եմ, որ լինեք երջանկագույնն ու ամենահաջողակը)) ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ!!!) Ինքներդ կերտեք ձեր երջանկությունն ու եղեք ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ!!) Սա Իմ տարին է), ուռռռաաա!!!! նշեք ձեզ կամ ընկերներին, եթե նույնպես Շան տարում եք ծնվել, միասին ուրախ է...
 
Silva Hakobyan
Ուզում եմ առաջնահերթ շնորհավորել սահմանին կանգնած մեր Զինվորներին,որոնց շնորհիվ խաղաղ ենք ու անկոտրում ! Ուզում եմ տեսնել հաճախ ժպտացող ու բարին կամեցող մարդկանց,որոնց պակասը վերջին շրջանում ակնհայտ է ! Թող մշտապես զերծ մնանք կորուստներից,ունենանք երկաթե առողջություն,սիրած աշխատանք,սիրելի կես ու լինենք հաջողակ ! Շնորհավոր 2018 թվական !
 
Martin Mkrtchyan
Շնորհավոր 2018
 
Armenchik
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ (Մեղա, մեղա, անգլերենով)
 
Sofi Mkheyan
 
Տարեմուտին բոլորս ենք ամփոփում տարին: Ոմանց համար այն բարենպաստ էր, ոմանց համար՝ ոչ այնքան: Ոմանք սիրեցին ու սիրվեցին, ոմանք հիասթափեցրին ու հիասթափվեցին, ոմանք էլ քննարկեցին ու քննարկվեցին… Ինչ էլ խոսենք, ինչ էլ ասենք, ինչքան էլ քննարկենք ու քննադատենք, ամենակարեւորը յուրաքանչյուրիս համար հրաշքների հավատալու ունակությունն է: Աշխարհում ամենամեծ հրաշքը, ըստ իս, նոր կյանքն է՝ յուրաքանչյուր նոր ծնունդը: Ուզում եմ՝ 2018-ը լի լինի նոր ծնունդներով: Ուզում եմ՝ երջանիկ լինեն բոլոր ընտանիքները, խաղաղ ու ապահով՝ բոլոր զինվորները: Ուզում եմ՝ շրջապատված լինենք մեզ հարազատ ու սիրելի մարդկանցով: Ուզում եմ՝ նրանց թիվը միայն ավելանա: Ուզում եմ՝ Աստված պահապան լինի բոլորիս: Սեր բոլորիս: Շնորհավոր բոլորիս նոր տարին: 2018
 
ErikKarapetyan
Տեսահոլովակով, կենդանի խոսքով է շնորհավորել իր հանդիսատեսին, հանրությանը, սահմանում կանգնած զինվորին։
ՀԳ Մնացածներն էլ կհասցնեն շնորհավորել,- մտածում եմ,- 2018-ի փոխվելուն դեռ մի տարի կա։
 
 
Հասմիկ Բաբաջանյան