Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով կամ առաջարկով չի դիմել և ամեն ինչ եղել է այնպես, ինչպես ես պատմել եմ: Ասել ենք՝ ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ ում ու հետևողականորեն շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ,այս մասին այսօր Երևանի մետրոպոլիտենում քարոզարշավի ժամանակ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի այն հայտարարությանը, թե Հայաստանն է խնդրել, որ հետաձգվի ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցը, ասաց Նիկոլ Փաշինյանը:
 
Դիտարկմանը, թե ինչպես կգնահատի Ռուսաստանի կողմից արված այդ հայտարարությունները, Փաշինյանը պատասախանեց․ «Չեմ կարող ասել, տարօրինակ է»։