Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած բանավեճի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին հորդորեց դեմագոգիայով չզբաղվել և նշեց, որ իրենք են անցկացրել Մարուքյանին 2012 թվականի ընտրությունների ժամանակ: Ծառուկյան Ով էր քեզ աջակցում: Մարուքյան․ Ժողովուրդը:
 
Ծառուկյան Դու Գևորգին ճանաչում ես , թե չէ, որ քո քարոզարշավն էր կազմակերպում: Մարուքյան Ում, ով : Ծառուկյան․ Պետք է գայիր Ծառուկյանի մոտ, ասեցինք թղթերդ պակաս է իմ մոտ չգաս: Մարուքյան Ինձ առաջարկել են գալ Ծառուկյանի մոտ, ես մերժել եմ :
Ծառուկյան – Ոչ, մենք ենք քեզ անցկացրել, մի փորձեք դեմագոգիայով զբաղվել: Այսօր լրագրողների հետ զրույցում Մարուքյանը հայտարարեց, որ նման բան չկա իրեն ընտրել և օժանդակել է ժողովուրդը: Մարուքյանը նշեց, որ ճանաչում է Ծառուկյանի ակնարկած Գևորգին՝ նա իր ծառայակից ընկերն է, սպորտսմեն է, ազգանունն էլ Շահինյան:
ArmDaily.am-ի հետ զրույցում Գևորգ Շահինյանը նշեց, որ այն ինչ ասում է Ծառուկյանը, ճիշտ է:«Պարոն Ծառուկյանն ինչ ասում էր, ճիշտ էր ասում: Էդ ամենն իրականություն ա: Մենք Էդմոնի հետ 2000 թվականից ընկերություն ենք արել:
Էսօր էլ մեր հարաբերությունների մեջ ոչինչ ըտենց չի փոխվել՝ ընկերական առումով: Իր կողքը ընտրություններին կանգնել եմ և՛ ես, և՛ Վանաձոր քաղաքի ամբողջ մարզաշխարհը: Այդ նույն ժամանակահատվածում ես եղել եմ Վանաձոր քաղաքի ավագանու անդամ:
Մոտավորապես պատկերացնում եք, թե ինչքան ընտրազանգված կանգնած կլիներ իր կողքը».- նշեց նա: Այն հարցին, թե արդյոք Ծառուկյանի հորդորով է աջակցել Մարուքյանին, Շահինյանը պատասխանեց.
«Բնական է ՝ այո: Ինքն էլ, ամբողջ Վանաձորն էլ գիտի, որ մենք մեծ ուժով իր կողքին ենք կանգնել: Ես 2011 թվականից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եմ և այսօր էլ առաջադրվել եմ ռեյտինգային ընտրակարգով» ,- ավելացրեց նա: