Դեկտեմբերի 7 ին՝ ժամը 17:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 16 շենքի մոտակայքում գտնվող Վաչագան գետում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել Գ. Ս.-ին (ծնված 2001 թ.):