Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտնել է երեկ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում Ալիևի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած քննարկման մասին:
 
Ըստ Հաջիևի միջոցառման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքն ու հրադադարի ամրապնդումը։
Ալիևի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Փաշինյան-Ալիև քննարկման թեմաներից է եղել նաև երկու երկրներում պահվող քաղաքացիների փոխանկման հարցը: