Ամանորին լուրջ շնորհավորանքների կողքին հումորով շնորհավորանքներ են, որոնց մեջ ավելի շատ ճշմարտություն կա, որովհետև ճիշտ խոսքը հումորով ավելի հեշտ է ասել․
 
Համլետ Կիրակոսյան
 
Չնայած շան տարին եկել է, բայց ոմանք դեռ աքլորի դերի մեջ են մնացել, խորոզություն կենեն...)
 
Gagik Mamulyan
 
Կարիճ Լիլոն ու Կտրիճ Դավոն մինչև ազգային հերոս չդառնան, էս երգիրը երգիր դառնող չի...
 
․․․
 
Աղոթք առ Սուրենյան
 
Գա՛գ մեր, որ հիդրոմետս ես,
 
Պլյուս եղիցի ջերմաստիճանը Քո,
 
եկեսցէ արքայութիւն Քո,
եղիցին կամք Քո
 
որպէս յերկինս եւ յերկրի:
 
ԶԱրև մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.
 
եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
 
որպէս եւ մենք թողումք մերոց հայռուսգազպռոմաց:
 
Եւ մի՛ տանիր զմեզ ի ցրտություն,
 
այլ փրկեա՛ զմեզ ի կոմունալե,
 
զի Քո է արքայութիւն եւ զօրութիւն
 
եւ փառք յաւիտեանս. ամէն:
 
 
 
Anna Mnoyan
 
Տոնածառն այնքա՜ն հոսանք է վառել,
 
Խանութներն այնպե՜ս պայծառ են կրկին.
 
Ուզում եմ մեկին քնքշորեն գգվել,
 
Երբ որ նայում եմ գիլասի գնին։
 
Ժամկետանց սնունդն այնպե՜ս է թովում,
 
Այնքան գերող է վարկը Սիթիի, Սիրտս մի անուշ տագնապ է պատում,
 
Հենց որ հիշում եմ գիրքս պարտքերի:
 
Իմ զվարթ երգը հնչում է հոգուց,
 
Ազգիս կենսախինդ կարկաչն եմ լսում.
 
Կարծես՝ ամեն հարց լուծված է վաղուց,
 
Կարծես թե ձյունն է միայն պակասում:
 
Ankakh Hayastan
 
Անուշ լինի բաղնիքներդ, անուշ լինի ֆենած մազերներդ, քսած եղունգները ու էպիլացիա արած թևերը ))
 
․․․․
 
Մենք ենք տերը մեր տան բլինչիկի ու ստալիչնի սալաթի
 
․․․
 
Ես բլինչիկը առանձին լավաշի մեջ եմ փաթաթում ու ուտում։ Ասածս ինչա՝ ես էլ եմ Ազգային հերոս։
 
 
 
Kima Yeghiazaryan
 
Երկու ժամ է գնդակոծում են Երևանը: Գոնե մի ,,ահաբեկիչ,, չե՞ն բռնել... Ծը՛, ծը՛, ծը՛... Բա որ գնան հեռուստաաշտարակը գրավե՞ն... Մեր մեջ ասած՝ ճիշտ էլ կանեն. էս կլկլոց-պորտապարից զզվեցինք... Սիրտս խառնում է արդեն: Կերածս էլ մի ,,ստալիչնի սալաթ,, է եղել... Էս ի՜նչ մուղամ են քաշում ու տրճիկ են տալիս: Ո՞ր ցեղախմբին են կանչել հանդեսի: Բա ալանի, ժամկետանց ,,հումորնե՞րը,,: Լա՛վ, տնտեսությունը չի աճում, դուք էլ չեք աճո՞ւմ, ա՛յ ներկած կաչաղակներ ու անպոչ սիրամարգ-տղերք...
 
Արամ Մանուկյան
 
Հելեք, հագնվեք, լվացվեք, սանրվեք ու միանգամից գնացեք խալխի տուն՝ կոֆե խմելու ու հաց ուտելու )))
 
․․․
 
Բուդ Մորնինգ։ Բուդ ինվնինգ։
 
․․․
 
Մարդիկ շնորհավորենք իրար աջ ու ձախ, ժպիտ պարգևենք իրար : Ու պարտադիր չէ, որ իրար շատերս չենք ճանաչում : Մի բուռ հայ ենք մնացել, մեկ էլ մի ղազան չինացի )) Շնորհավորանքներս Հայեեեեր
 
․․․
 
Առավոտվա հյուրերը սոված են լինում ` դուռը չբացեք))))
 
 
Հասմիկ Բաբաջանյան