Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 04։00-ին ահազանգել է Ոստիկանություն, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի վերջնամասում գտնվողՀայաթ հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, հատակին հայտնաբերվել է կնոջ դի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com կայք։ 
 
Ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկում հայտնաբերել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Անժելա Ի.-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքից։ Այնուհետեւ, ժամը 04։50-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ աջ արմնկային շրջանի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
 
Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 33-ամյա Արթուր Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել նույն «Հայաթ» հյուրանոցային համալիրից։