Ինչպես հայտնի է Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի էր ունեցել Հայաստան համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը:
 
Առայժմ պաշտոնապես չի հայտարարվում, թե վերջնական արդյունքում որքան գումար է հավաքվել համազգային ջանքերով:
Ընդամենը փաստենք, որ այս տարի հավաքագրված նախնական գումարի չափը էականորեն զիջում է նախորդ տարվա ցուցանիշներին, ինչը նոնսենս է հետհեղափոխական երկրի համար․․․
Հիմնադրամը, սակայն, հրապարակել է խոշոր նվիրատվություններ կատարած անձանց և կազմակերպությունների ցանկը․․․
Վերոնշյալ ցանկում մեծամասնություն է կազմում հայաստանյան գործարար սեգմենտը․․․
Այսպես, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգը» ինչպես և անցած տարի՝ այս տարի ևս 200 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերել․․․
Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Հոլդինգը» նվիրաբերել է 60 միլիոն դրամ նախորդ տարվա՝ 125 000 ամն դոլարի դիմաց․․․
Ցանկից ակնհայտ է դառնում, որ նվիրատուների մեծ մասը հեղափոխությունից հետո նոր քաղաքական-տնտեսական իրողություններին հարմարված գործարարներն են․․․
Այս սեգմենտի  մոտ կարելի է ասել՝ իրավիճակ չի փոխվել. ինչպես «մուծվում» էին ընդհանուր «կասսա» Սերժ Սարգսյանի օրոք, նույնն էլ հիմա է ՝ քանի որ առկա է նաև սեփականության և բիզնեսի ապահովության խնդիրը․․․
Հանգանակված գումարները, որոնք այս օլիգարխները վճարում են այդ բիզնեսի ապահովագրության դիմաց՝ ընդամենը կոպեկներ են․․․
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմված էր մեծամասամբ երկրի քաղաքական էլիտայից և հավաքված գումարի չափը խոսում էր հենց այդ էլիտայի հաջողության կամ ձախողման, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու կարողության մասին․․․
Հայաստանյան տնտեսական էլիտան, ըստ էության, պարտավորված էր հնարավորինս աջակցել քաղաքական էլիտային այս հարցում․․․
Նույնը տեղի է ունենում նաև այսօր. իշխանությունը, համապատասխանաբար՝ հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է, սակայն խաղի կանոնները՝ ոչ․․․
Միևնույն ժամանակ, հրապարակված նախնական ցանկից ակնհայտ է դառնում ռուսաստանաբնակ մեծահարուստների, գործարարների պասիվությունը․․․
«Տաշիր Գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը կամ «Իդեա Գրուպի» սեփականատեր Ռուբեն Վարդանյանը  տարիներ շարունակ գլխավորում էին Հիմնադրամի խոշոր նվիրատուների ցանկը, մինչդեռ  այս տարի, կարելի է ասել՝ Ռուսաստանը ընդհանրապես չի մասնակցել․․․
Այստեղից պարզ է դառնում կարևոր մի բան։ Նիկոլ Փաշինյանը անցել է կտրուկ ու կոշտ քայլերի և նա պատրաստվում է ավելի հեռուն գնալ․․․
Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանը սատարում էր Կարեն Կարապետյանին և մեծ հավակնություններ ուներ վերջինիս շնորհիվ՝ Հայաստանում իշխանություն ունենալու համար․․․
Հեղափոխությունը, սակայն, խառնեց բոլոր պլանները և ամեն բան խառնվեց իրար․․․
Գաղտնիք չէ նաև, որ որ հենց Սամվել Կարապետյանից է կախված ռուսահայ էլիտայի կողմորոշումները, ինչի հետևանքով Հայաստանը զրկվեց միլիոնավոր դոլարների օգնությունից․․․
Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց խաղալ Կարապետյանի հաստատած խաղի կանոններով ու մեծ ապտակ հասցրեց նրան