Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջից, ուղիղ հեռարձակմամբ բոլորին կոչ է անում անպայման մասնակցել ընտրություններին։
 
Կոչ եմ անում անպայման գնալ ընտրատեղամասեր։
Հիշեցնենք, որ քիչ առաջ նա և իր կինը՝ Աննա Հակոբյանը, քվեարկեցին 8/16 ընտրատեղամասում։ Նկատենք, որ այս տարի ընտրողների աննախադեպ ցածր մասնակցություն է նկատվում, թերեւս դա է եղել պատճառը, որ վարչապետը հանդես գա նման կոչով։