Քիչ առաջ Զորաղբյուրի 29/45 ընտրատեղամասում քվեարկեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու իր կինը՝ Ռիտա Սարգսյանը։
 
Նշենք, որ Սերժ Սարգսյանը, ինչպես եւ գրել էինք նախապես, չպատասխանեց լրագրողների և ոչ մի հարցին, թիկնապահները չէին թողնում, որ լրագրողները մոտենան իրեն։ Քվեարկելուց անմիջապես հետո նրանք հեռացան ընտրատեղամասից։ 
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Ձորաղբյուր գյուղ տեղափոխվեց կառավարական ամառանոցից։ Այժմ նա բնակվում է իր խնամուն՝ Արա Մինասյանին պատկանող տանը։ Պետությունը թեեւ պարտավորություն ունի ՀՀ նախկին նախագահներին բնակատեղի հատկացնելու, սակայն առաջարկված տարբերակները Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների կողմից խոտանվեցին, իսկ կառավարությունը նոր տարբերակ այլեւս չառաջարկեց։