Սերժ
 
Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: 
Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաև ցեղասպանության ճանաչման համար և պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր: 
Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով, հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները և սպառնալիքները իշխանությունների կողմից: 
Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու և տարբեր հարցեր շոշափելու, նաև քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության և ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» և մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել և տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:
Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել և հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից:
Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ ևս ասելիք կունենաս: ստանալ։ «Ինչ վերաբերում է ոստիկանությանը, ապա այն պարալիզացվել է, քիչ առաջ տեսա, որ այն բնակարանում, որտեղ ես գրանցված եմ, պարոն Օսիպյանն ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։ 
Սրանով են զբաղված, դուք պատկերացրեք, թե մյուսների հասցեներում ինչ է կատարվում»,- նշեց Դավիթ Շահնազարյանը։