Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների պատգամավորների թեկնածուների ստացած ձայների հաշվարկը:
 
Ուշագրավ էր, հատկապես Արփինե Հովհաննիսյանը քվեների թիվը։ բայց մինչ այդ համառոտ վերհիշենք վերջւինիս անցած քաղաքական ուղին․․․
Աշխատանքային գործունեություն:
2003-2006թթ.-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ...
2006-2007թթ.-ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջատար մասնագետ...
2007թ.-ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս...
2007-2008թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ...
2008թ. մայիսի 19-ից սեպտեմբերի 30-ը- ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական...
2008-2011թթ.-ԱԺ նախագահի խորհրդական: 2012-2015թթ.-ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ), Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողովի նախագահ,
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերով, ինչպես նաև ՄԻԵԴ դատավորների ընտրության հարցերի հանձնաժողովի անդամ...
2015 թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար:2017 թվականից` ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ...
Արփինե Հովհաննիսյանն ակտիվորեն ավելացնում է իր անձնական գույքը․․․
«Ժողովուրդ» օրաթերթը նրա` 2017 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկացավ, որ անցած տարում 20 մլն դրամով (շուրջ 40 հազար դոլար) գնել է շքեղ ավտոմեքենա։ Ասյ ընտրություններում Արփինեն հավաքել է 169 ձայն։ Տաս անգամ քիչ, քան նույնիսկ Շարմազանովը․․․
Թե ինչի հետ է կապված այս տվյալները, թերևս, պարզ է յուրաքանչյուր մարդու․․․