newspress.am-ը գրում է․ 
 
«Իմ քայլը» դաշինքում հայտնվել են մեկը մյուսից «ունիկալ էքզեմպլյարներ», ովքեր միայն «դուխով» գլխարկներ կրելու  և քայլելու համար «փոխհատուցվում են» պաշտոններով:
 
Այլ կերպ ասած՝ դաշինքից պաշտոն կես քայլ է, ու այս պարագայում արդեն կարևոր չէ, թե ով որտեղ է սովորել, ինչ է ավարտել և սովորե՞լ է արդյոք, կամ, առհասարակ, բացի Նիկոլ Փաշինյանի հետ քայլ անելուց, ինչ այլ «քայլեր» է արել կյանքում...
 
Այդպես ի հայտ են գալիս հանրությանն անհայտ անուններ, ովքեր ամենավատ իմաստով անակնկալ են մատուցում ոչ միայն հասարակությանը, այլև հնարավոր է հենց «Իմ քայլը» դաշինքին: Այնուամենայնիվ, ամեն ինչ «ջրում են» ու «սղցնում»՝ առանց որևէ պարզաբանման:
 
Վերջերս էլ համացանցում հայտնվել էր Արաբկիրի նոր թաղապետ Արամ Դանիելյանի և ոմն երիտասադի մասնակցությամբ տեսանյութ՝ պոռնո-էրոտիկ տեսարանով: Այն արժանացավ քննադատությունների, բայց չպարզաբանվեց հավուր պատշաճի ու «ջրվեց», գնաց՝ տեսանյութը որոշ կայքերից հեռացնելով... Մի խոսքով՝ արաբկիրցիներին գուցե դեռ անակնկալներ կսպասեն:
 
Մեր տեղեկություններով՝ ոչ նույնանման, բայց բացասական իմաստով էլի ոչ պակաս անակնկալ է սպասում նաև Ավան վարչական շրջանի բնակիչներին: 
 
Ավանի թաղապետի պաշտոնում պատրաստվում են նշանակել ոմն Արա Արարատի Դանիելյանի, ով հայտնի է «խալ Արո» մանկանվամբ:
 
Ինչպես և «Իմ քայլի» շատ այլ ներկայացուցիչների, այնպես էլ Խալ Արոյի կենսագրությունը սկսվում է Փաշինյանի նախաձեռնած շարժումից: Թե կոնկրետ շարժման ո՞ր պահից է սկսվել այս երիտասարդի կենսագրությունը, կամ կոնկրետ որ կողմից է քայլել նա, հայտնի չէ: Մեզ հասած տեղեկություններով՝ պարզ է միայն, որ Խալ Արոն մեքենաների «մատորներ» է հավաքում և հոսանքներ կարգավորում: Ասում են՝ երիտասարդը նաև ձեռքի հետ խողովակների գործ է անում: Մի խոսքով՝ կենցաղային լեզվով ասած, «դզող-փչող» է...
 
Իհարկե, Ավանում կան շատ խնդիրներ, որոնք «դզել-փչել է» հարկավոր, բայց վատ է, որ քաղաքապետ Հայկ Մարությանն այն իր անմիջական իմաստով է հասկացել և, քաղաքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, իր հավանությունն է տվել սովորական մեքենաների «դզող-փչող»-ին վարչական շրջանի ղեկավար նշանակելու առաջարկին:
 
Մյուս կողմից էլ՝ վարչական շրջանների ղեկավարներն ավելի լավը չեն կարող լինել, քան ինքը՝ քաղաքի ղեկավարը, ու կարգին Հայկոյից այս առումով կարգին նշանակումներ ակնկալելն առավել քան անհեթեթ կլիներ:
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում