Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
 
Այսօր տեսնելով տ.Ռիտայի այս դեմքի արտահայտությունը,որոշեցի իմ հուշերը վերջապես գրել 7 տարի առաջ կայացած մեր հանդիպումից:
2010թ Զարուհի Մեջլումյանի հետ փորձում ենք բարձրաձայնել ցմահ դատապարտյալների խնդիրները զանազան ատյաններում․․․
Քանի որ ամենաաղմկահարույցներից է Մհեր Յենոքյանի և Սողոմոն Քոչարյանի պատմությունը որոշեցի ձև գտնել այս կնոջը հանդիպելու․․․
Իմացա որ Մարիոտում պիտի լինի աճուրդ Նվիրիր կյանք հիմնադրամի կողմից կազմակերպված,քաղցքեղով հիվանդ երեխաների համար...
Ընտանիքիս հետ քննարկելուց հետո տարա երկու աշխատանք, մեկը հայրիկիս` Սարգիս Մուրադյանինը, մյուսը իմ հեղինակած բնանկարը...
19:05 մտա դահլիճ իմացա որ արդեն երկուսն էլ վաճառվել են,շատ ուրախացա….հանկարծ ինձ մոտեցավ տ.Ռիտան,իր հայտնի ժպիտով, գրկեց համբյուրեց ինձ…պահը չկորցրեցի,ասեցի ինձ կըդունեք,հարց ունեմ…տվեց օգնականի համարը, մի 2 ամիս հետո վերջապես գնացի մոտը, մի քանի ցմահ դատապարտյալների ծնողների նամակը ձեռքիս...
Նստած սպասում եմ,մեկ էլ եկավ,մազերը քիփ քիփ հավաքած….շատ անսպասելի մտավ,որ մի բան ասեմ, ասեցի` ինչ հետաքրքիր սանրվածք է…ասեց.
-Да вам нравится?,а все говорят что моя пышная прическа мне идет….ну вы понимаете,царица должна знать что о ней думают подчиненные….
Շոկս ահավոր եր, շատ դժվար զրույցեր,քանի որ միանգամից լսելով ինչու եմ եկել, ասեց…а я за сметрную казнь…
մի 5 րոպեից ասեց լրիվ հակասող բան, մոտավորապես մինտքը նա էր ,որ դե բոլորը գիտեն մեր դատական համակարգը, կավոռի, բարեկամի….չեմ երկարացնի,շատ ծանր էր խոսել անընդմեջ հակասական բաներ ասող մարդու հետ...
Ասեցի սիրտը շահեմ,ասեմ որ Բերձորի արվեստի դպրոցն ենք նոր վերանորոգել ամուսնուս հետ,դե իրենց հայրենիքն է ,մտածեցի կուրախանա….ու այստեղ էլ ասեց-ой еще есть на свете такие дураки?
Ծանր եր,նամակը Սեռժին ուղղված չվերցրեց, ջարդված, տանջված դուրս եկա….
Իհարկե ոչ մի բան չփոխվեց, բայց ցավում եմ որ հիմա էլ այս խնդիրը մնացել է չլուծված, Հայաստանում կա 100 ից ավել ցմահ դատապարտյալ, որոնք օր առաջ սպասում են որ իրենց հարցերին լուծումներ գտնվեն...