Հերթական սկանդալն է հասունանում Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի շուրջ: Այդ մասին նա խոել է Անդրեյ Մալախովի Прямой эфир շոուի ժամանակ:
 
Հաղորդման ընթացքում քննարկվել է դաշնակարուհու անձնական կյանքը, որն այժմ ապրում է Պրոխոր Շալյապինի հետ: Սակայն շիկահերի երջանկությունը վտանգի տակ է՝ համացանցում են հայտնվել նրա մերկ լուսանկարները:
 
Վիտալինայի խոսքերով, նա ամեն կերպ փորձել է, որ լուսանկարները չհայտնվեն համացանցում: «Ես բավականին երկար ժամանակ փորձում էի շանտաժիստին համոզել, որ նկարները չհայտնվեն համացանցում: Ամեն անգամ դա շատ տհաճ էր: Ճնշումը մեծացավ այն բանից հետո, երբ ես դարձա հայտնի հասարակական անձ: Ես վախից բացի ոչինչ չեմ զգացել»,- ասել է Վիտալինան:
Լուսանկարները մեծ տպավորություն են գործել հանդիսականների վրա, սակայն Պրոխոր Շալյապինը հայտարարել է, որ ոչ մի սարսափելի բան էլ չկա եւ ինքը հպարտանում է Վիտալինայով ու նրա կազմվածքով: «Ես նման բաներին ավելի թեթեւ եմ նայում, քան նա: Գիտեմ, թե ինչ բարդ է եղել Վիտալինայի համար գնալ դրան: Չէ որ նա շատ համեստ մարդ է», նշել է Պրոխոր Շալյապինը: