Ո՞վ պետք է ընտանիքում տնօրինի  գումարը, վերահսկի բոլոր ծախսերը: Իհարկե ԿԻՆԸ:
 
Ընտանիքի բարգավաճման  համար տան դրամական միջոցները պետք է տնօրինի կինը, տղամարդու աշխատած գումարը պետք է գտնվի կնոջ տրամադրության տակ: Դա ապահովում է ընտանիքի բարեկեցությունը:
 
Պատճառ 1
 
Նախ, բոլոր դիցաբանություններում  առատության ու բարգավաճման աստվածները եղել են կնոջ կերպարով, ամենևին չենք տարվում հեթանոսությամբ, բայց դա վկայում է այն մասին, որ ընտանիքում բարեկեցության համար հնագույն դարաշրջաններում էլ պատասխանատու է կինը:
 
Պատճառ 2
Երբ  փողը տնօրինում է տան տղամարդը, ապա նա շարունակ մտածում է փողի մասին և դա նրան խանգարում է փող աշխատել,  տղամարդը պետք է ունենան պայծառ ուղեղ, պարզ միտք և առողջ դատողություն:
Պատճառ 3
Երբ փողը տնօրինում  է տղամարդը, ապա կինը չիմանալով  փողի քանակը, ցանկանում է, որպեսզի  նա ծախսի  ավելի շատ, և ինչ որ բան չստանալով նա մտածում է որ ամուսինը ժլատ է: Բայց երբ  ընտանեկան բյուջեն  կնոջ ձեռքում է, ապա ընտանիքում կարգուկանոն և խելամիտ  խնայողություն է հաստատվում,  քանի որ կինը  իրեն երբեք թույլ չի տա շռայլություն և նա գնումներ է կատարում, ըստ իր գումարի չափի:
Պատճառ 4
Կինը օժտված է փողի էներգիան ձգելու  հատուկ  ուժով: Նա կարողանում է ճիշտ վարվել փողի հետ էներգետիկ մակարդակում:  Շատ կանայք ավելի կազմակերպված են քան տղամարդիկ,  իսկ դա նշանակում է, որ ընտանեկան բյուջեում  տիրում է կարգուկանոն, իսկ փողը կարգուկանոն է սիրում:
Պատճառ 5
Երբ կինը փող է ծախսում, իրեն երջանիկ է զգում, ավելի ինքնավստահ է դառնում, դրանով իսկ ավելի երջանկացնելով ամուսնուն և ողջ ընտանիքին: