Իմ քայլը դաշինքով Կոտայքի մարզում ամենաշատ ձայներ ստացած Սասուն Միքայելյանը դեկտեմբերի 15 ին մեծ խնջույք է կազմակերպել Հրազդանի Սիրո կայարան ռեստորանում:
 
Խնջույքին մասնակցել են ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը, Հովիկ Աղազարյանը, Սասուն Միքայելյանի ընկերները, աջակիցները:
 
Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրություններին Իմ քայլը դաշինքով առաջադրված Սասուն Միքայելյանը Կոտայքի մարզում ստացել է 31739 ձայն: