Խստաշունչ ցրտերը սկսվելուց առաջ բժիշկները խորհուրդ են տալիս ուշադրություն  դարձնել  կենդանական ծագման մթերքների վրա, որոնք կարող եք հեշտությամբ օգտագործել տարբեր վիրուսային հիվանդությունների պրոֆիլակտիկայի և ինֆեկցիաների դեմ պայքարելու համար:

Նմանատիպ մթերքներից մեկը  խոզի թարմ ճարպն է:
 
Խոզի թարմ ճարպի օգտակարության մասին:
 
Ճարպը պարունակում է մեծ քանակությամբ А, D, Е վիտամիններ, ինչպես նաև կարոտին:  Այն օգնում է պահպանել դիմադրողականությունը, լավացնում օրգանիզմի տոնուսը՝ հատկապես տարվա ցուրտ եղանակին:
 
Ճարպի վնասակարության մասին շատ լեգենդներ կան, որոնք վախեցնում են անգամ այն մարդկանց, ովքեր շատ են սիրում ճարպ:
 
Այսօր մենք կբացահայտենք ճարպի մասին, որոշ միֆեր:
 
1.Ճարպը գիրացնում է և առաջացնում է ճարպակալում:
 
Սա բոլորովին ճիշտ չէ: Ճարպը, ինչպես և մյուս մթերքները, բացասաբար է ազդում մարդու օրգանիզմի վրա միայն չափից շատ օգտագործելու դեպքում:  Առողջ մարդկանց համար, որոնք չեն տառապում  աղեստամոքսային տրակտի, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններով, ճարպը միայն օգտակար կարող է լինել: Թարմ ճարպի մարդու համար օրական թույլատրելի չափաբաժինը 10-30 գրամ է:
 
2.Ճարպը չափազանց ծանր սնունդ է: 
 
Սա նույնպես միֆ է: Առողջ մարդկանց մոտ ճարպը մարսողական խնդիրներ չի կարող առաջացնել: Այս մթերքը աներևակայելի օգտակար է մեր օրգանիզմի համար, քանի որ այն հալվում է մեր մարմնի ջերմաստիճանից: Պետք է ասել, որ այն  հակացուցված է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն լեղապարկի հետ:
 
3. Ճարպը պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին:
 
Ինչպես յուրաքանչյուր ծագման մթերք, ճարպը ևս պարունակում է խոլեստերին, բայց ոչ վախեցնող քանակության: 100 միլիգրամ ճարպը պարունակում է 70-100 միլիգրամ խոլեստերին:
 
Համեմատության համար ասենք, որ 100  գրամ տավարի երիկամը պարունակում է  1126 մգ խոլեստերին:  Սակայն եթե դուք օգտագործել եք այնպիսի մթերք, որը մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, անհանգստանալու կարիք չկա: Բժիշկները վաղուց ապացուցել են, որ մարդու արյան մեջ և հյուսվածքներում խոլեստերինի քանակությունը շատ քիչ է կախված նրա օգտագործած սննդից:
 
Խոլեստերինի նյութափոխանակությունը շատ ավելի կարևոր է: Մարմինը պետք է ստանա առավելագույն չափով  օգտակար նյութեր և դրանք ճիշտ վերարտադրի: Այս դեպքում նրան  օգնում են թթուները, որոնք պարունակվում են ճարպում: Դրանք են լինոլիկ և արախիդոն թթուները:
 
4.Ճարպը հացի հետ շատ վնասակար է
 
Որքան էլ տարօրինակ է՝ սա ևս միֆ է: Այս համադրությունը չափազանց օգտակար է մեր օրգանիզմի համար. Երկուսն էլ լավ են յուրացվում այն դեպքում, երբ մարդն առողջ է: Նրանց համար, ովքեր փորձում են նիհարել,  ճարպը կարող է բարի ծառայություն մատուցել, քանի որ այն էներգիայի աղբյուր է:  Ճարպը բանջարեղենի հետ շատ լավ ընտրություն է դիետայի ժամանակ: