ԱԺ աշխատակազմն այս օրերին խառն է, նախկինները  սենյակներն են դատարկում՝ ոչ մի աթոռհակված չեն թողնել նորերին։ Ըստ մեր աղբյուրների՝ անգամ սենյակների կահավորման հարցով զբաղվում է Փաշինյանը։ Իմ քայլն առաջին հարկից կբարձրանա էլիտար հարկ՝ դահլիճի կողքի աշխատասենյակները․ դեռ որոշված չէ, թե որ թեւում։
 
Բացի 27 նոր պատգամավորների դարդուցավից՝ աթոռներ, համակարգիչներ, ավտոմեքենաներ, գլխացավանք է նաեւ լրագրողների հավատարմագրումը՝ 1 շաբաթյա ժամկետում։ Նախորդ տարիներին տեւում էր 1 ամիս։ Ընդ որում, դա արվում է քարի դարի սկզբունքով՝ առձեռն 2 լուսանկար, խմբագրությունից կնքված հայտ՝ ԱԺ ընդունարանի արկղի մեջ, սկզբում՝ նամակների բաժին, հետո՝ լրատվական, թղթապանակ սարքել, բեյջեր տպել, մինչդեռ կարելի էր համացանցի միջոցով»։