ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները։ Մեզ մոտ բողոքարկելու հարցում տարաձայնություններ չկային, այդպես որոշեցինք եւ վերջ։ Իսկ ինչո՞ւ, որովհետեւ ընդունելի՞ են ընտրությունների արդյունքները։
 
Դա լրիվ հարցի մյուս կողմն է, մենք նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ։ Ինչ պետք է անենք, կարող ենք անել նաեւ խորհրդարանից դուրս՝ որպես արտախորհրդարանական ուժ։  Եթե գերխնդիր չէր, ինչո՞ւ էիք մասնակցում ընտրությանը, միգուցե վախեցա՞ք, կամ Սերժ Սարգսյա՞նը թույլ չտվեց։
 
«Քաղաքական ուժ որպես՝ մենք պետք է մասնակցեինք եւ ցանկացած ընտրության էլ մասնակցելու ենք, մնացածը կդատի ժողովուրդը, նրանք տեսնում ու հասկանում են, թե ինչ է կատարվում արդեն, եւ ինչ զարգացումներ կլինեն։ Կրկնում եմ՝ մեզ մոտ տարաձայնություն չի եղել բողոքարկելու հարցում»։ Այդուհանդերձ, ամիսներ առաջ 150 հազար անդամ ունեցող կուսակցությունը ստացավ ընդամենը մոտ 60 հազար քվե, ինչո՞ւ։ «Քվեարկությունը եղել է փակ, եւ չենք կարող ասել՝ ով ում է քվեարկել»։