hraparak.am-ը գրում է․ 
 
Մանվել Գրիգորյանը միայն տուշոնկայի և զինմթերք պահելու մեղադրանքներով չպետք է դատվի, այլև բռնաբարությունների։ «Հրապարակի» հետ զրույցում հայտարարեց գործարար Սիլվա Համբարձումյանը։ Նա անասելի վրդովված է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխությամբ։
 
«Մանվել Գրիգորյանը էս քսան տարի է՝ ասում է՝ հիվանդ եմ, եթե հիվանդ է, վաղուց սատկած կլիներ, ինքը պետք է սատկի բերդում։ Էդքան երեխեքի տուն է քանդել։ Էն երեխեքը, որոնց բռնաբարել է, էն երեխու հերը, որ հետևից էր գնացել ի՞նչ են անում հորը․․․ խուլիգանը։ Դրա համար ինքը պետք է սատկի, բերդում իրեն պետք է տենց անեին, որ չմոռանար էդ երեխեքի աչքերը։ Երեխեք կան հոգեկան հիվանդներ են դարձել, գիտե՞ք դրա մասին»,- հավելեց տիկին Սիլվան։ Նա ասաց, որ ասածի վերաբերյալ փաստեր ունի։