Թբիլիսյան խճուղում վթարի ենթարկված «Շտապօգնության»  մեքենայում վարորդից բացի եղել են բժիշկը եւ բուժքույրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
 
Մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա։ 
Բժիշկ Սեյրանյան Մուշեղը և բուժքույր Ստեփանյան Անահիտը ներկա պահին գտնվում են ընթացիկ հետազոտության փուլում, իսկ վարորդ Խաչատրյան Լևոնը վիրահատարանում է։Բժշկի և բուժքրոջ մոտ լուրջ խնդիրներ հայտնաբերված չեն, իսկ վարորդի մոտ ախտորոշվել է ներքին արյունահոսություն: Նախնական հետազոտությունները և վիրահատությունը ավարտելուն պես կտեղեկացնենք»,– գրել է նա։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր՝ ժամը 13:00-ի սահմաններում, Թբիլիսյան խճուղում Haise մակնիշի 503 AO 61 համարանիշի շտապօգնության ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության 
բաշխիչ գազախողովակին: Վթարի հետևանքով վարորդն ու երկու բուժաշխատող տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: